ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ․ նշված տեսակի մատակարարումը խանութներին արգելվել է

Հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ: Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից, երեկ երեկոյան պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա:

Բրնձի նշված տեսակի մատակարարումը խանութներին արգելվել է, իսկ արդեն մատակարարավածը հետ է կանչվել շուկայից այն փոխարինելու նպատակով:

Այն սպառողները, ովքեր արդեն նման խնդրի առկայությամբ բրինձ են ձեռք բերել, կարող են վերադարձնել համապատասխան խանութներ և հետ ստանալ կտրոններն ու գումարը, իսկ նույն կտրոնները օգտագործել որակյալ բրինձ ձեռք բերելու համար:

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031