Բաժիններ՝

Գիտնականները խորհուրդ են տալիս կլիմայի պաշտպանության համար սնվել ջրիմուռներով

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են ջրիմուռները՝ որպես ապագայի ուտելիք։ Իրենց դատողությունները նրանք ներկայացրել են Frontiers in Nutrition ամսագրում։

Մասնավորապես հեղինակները մեջբերել են 2014 թվականի հետազոտությունը, համաձայն որի ջրիմուռները կարող են տարեկան 167 անգամ ավելի շատ բիոմասսա արտադրել, քան եգիպտացորենը։

Ըստ գիտնականների, ջրիմուռները կարող են 25%-ով փոխլրացնել Եվրոպայում սպիտակուցի և 50%-ով բուսայուղի օգտագործումը։

«Դրանց ամենամեծ առավելությունը սպիտակուցի արտադրությունն է։ Ջրիմուռները 10, հնարավոր է նաև 20 անգամ ծածկում են սոյայի ստանդարտը, սպիտակուցի արտադրության տեսանկյունից»,- ասել են գիտնականները։

Սննդարարությունը և բերքատվությունը ջրիմուռների միակ սպառողական առավելությունը չեն։

Դրանց պահանջարկը մեծացնելու համար անհրաժեշտ է շտկել գույնը, համը և նվազեցնել ձկան հոտը, որն ունեն ջրիմուռները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս