
Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը՝ ԱՆ-ում հայտնաբերած թերությունների մասին
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունների քննարկում։
Ներկայացնելով Առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը, պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը տեղեկացրեց, որ հաշվեքննությունն իրականացվել է Հաշվեքննիչ պալատի ՀՀ օրենքին համապատասխան՝ որպես ուղենիշ ունենալով կատարողականի հաշվեքննության միջազգային ստանդարտները: Ելակետ է ընդունվել սոցիալապես անապահով և առանձին խմբերի ծառայությունների համար իրավակարգավորումների համար կազմակերպված նպատակները։
«Հիմնական արձանագրումը տվյալ դեպքում վերաբերում է սոցիալապես անապահով և առանձին խմբերի բժշկական օգնության ծառայությունները հաշվեքննելու ընթացքում հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը։ Այստեղ պալատն ունեցել է բավականին լուրջ խնդիր տեղեկատվության տրամադրման հետ, սա հիմնականում սահմանափակ տեղեկատվության տրամադրում է, իսկ առանձին դեպքերում՝ դրա բացակայությունն էականորեն սահմանափակել է հաշվեքննության շրջանակը»,- շեշտեց Խաչիկ Փափազյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում