«Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ»․ Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ: Չեք գտնի այդպիսի երկիր, բանակի այդպիսի կացարան:

Գիտեք, թե սա միա՞կն է Հայաստանում: Ես նույնիսկ համոզված եմ, որ կորպուսի հրամանատարը այս կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել շտաբի պետին, նախարարին: Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին: Որովհետեւ վաղը ցանկացած միջադեպի համար ձեզ են պատասխանատվության ենթարկելու:

Զեկուցագրերում գրեք ամեն ինչի մասին, գիշերային տեսանելիության սարքերի մասին չմոռանաք նշել: Ու նաեւ զեկուցագրերի կրկնօրինակները անպայման պահեք ձեզ մոտ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031