Արցախի արդարադատության նախարարության համակարգում գործող մարմինները անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի
Հարգելի՛ քաղաքացիներ,
Իրազեկում ենք, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները ս.թ. հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի հաշվառմամբ:
ԱՀ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և նախարարության համակարգում գործող մարմինների հասցեներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3Xm4GSa :
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 291329 հեռախոսահամարով:
Շնորհակալ ենք փոխըմբռնման համար: