ԱԹՍ-ների համար շարժիչներ արտադրող ուկրաինական ընկերությունը գրասենյակ է բացել Թուրքիայում

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ «Motor Sich»-ի Անկարայի ներկայացուցչությունից ակնկալվում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը։

Նա նաև նշել է, որ թուրքական շուկան գրավիչ է ինչպես «Motor Sich»-ի, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այլ ձեռնարկությունների համար։

Ի դեպ, 1907թ. հիմնադրված «Motor Sich»-ը ինքնաթիռների շարժիչների աշխարհի խոշորագույն արտադրողներից է: «Motor Sich»-ն արտադրում է ուղղաթիռների շարժիչներ, արդյունաբերական ծովային գազային տուրբիններ և կայանքներ:

Թուրքական լրատվամիջոցի դիտարկմամբ՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ները մեծ դեր են խաղացել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ըժամանակ, այնպես էլ այժմ մեծ ներդրում ունեն Ուկրաինայի պաշտպանության գործում:

Տեսանյութեր

Լրահոս