Ազգային ժողո՞վ, թե՞ Միլի մեջլիս՝ ո՞ւմ է ներկայացնում ՔՊ-ն
Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ասել է թե՝ Փաշինյանի գրպանային պատգամավորները, որևէ կերպ չեն զիջում իրենց առաջնորդին՝ Արցախն ամբողջապես թշնամուն նվիրելու, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիություն սկսելու մասին ելույթների հարցում, ավելին՝ երբեմն նույնիսկ գերազանցում են նրան։ Եթե ընդդիմադիրներն առաջարկում են, օրինակ, դատապարտել Բաքվի և Անկարայի ընդունած Շուշիի հակահայկական հռչակագիրը, կամ սատարել Արցախի Հանրապետությանը, ՔՊ-ն տապալում է այդ նախաձեռնությունները՝ հանկարծ Ադրբեջանին չբարկացնելու համար։
Տպավորությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորները հաշվետու են ադրբեջանցի ընտրողներին, Ադրբեջանի ընտրատարածքներից են ընտրվել և հիմա էլ փորձում են ամեն կերպ արժանանալ նրանց բարեհաճությանը։ Խորհրդարանի նիստերի բովանդակությունը գրեթե չի տարբերվում Ադրբեջանի Միլի մեջլիսում հնչող ելույթներից։ Երկու դեպքում էլ Արցախը համարում են Ադրբեջանի մաս, հայկական բանակը՝ կիսավեր ու խարխուլ։
Մանրամասները՝ տեսանյութում