Բաժիններ՝

Քենիայի ազգային թիմի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել քենիացի 23-ամյա կիսապաշտպան, Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոնդին թեև սկսել է կարիերան հայրենի Քենիայում` վերջին տարիներին հանդես էր եկել հարազատ եզերքից շատ ավելի հեռու ու մեզ շատ ավելի մոտ` Վրաստանի առաջնությունում։ 2017 թվականին 23-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Կոլխեթի Փոթիի» կազմը, իսկ կես տարի անց տեղափոխել է Գորիի «Դիլա», որտեղ էլ հանդես էր գալիս մինչև 2022-ի ավարտը։

Վրացական Էրովնուլի լիգայում Նոնդին ընդհանուր առմամբ անցկացրել է 144 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ «Դիլայի» կազմում ֆուտբոլիստը 2 տարի անընդմեջ մասնակցել է UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի ընտրական փուլի 3 խաղի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս