Բաժիններ՝

Թուրքիայում հայտնաբերվել է ուրարտական շրջանի գերեզմանոց

Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։:

Հետազոտողներից Չավուշօղլուն նշել է, որ ուրարտական շրջանին հատուկ դասական գերեզմանոց է, որտեղ մեջտեղի սենյակը համեմատաբար մեծ է, իսկ հարակից սենյակները փոքր: Գերեզմանի պատի վրա հայտնաբերվել է 3 բացվածք, որը նախատեսված է եղել նվերների համար:

Հնէաբանները նշել են, որ առաջին անգամ են նմանատիպ գերեզմանոց պեղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս