
Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը: Այս մասին գրում է Billboard-ը:
Համերգներին Մադոննան կկատարի 1983-ից մինչև 2019 թվականը թողարկված հիթերը: Ըստ աղբյուրի՝ շրջագայությունն ամենալայնամասշտաբն է լինելու Մադոննայի ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում:
Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել այն քաղաքների ամբողջական ցանկը, որոնցում Մադոննան նախատեսում է ելույթ ունենալ: Արդեն հայտնի է, որ նա համերգով ներկայանալու է Լոնդոնում:
2016-ին Մադոննան ընդգրկվել է հյուրախաղերից ամենաբարձր եկամուտ ունեցող տասը արտիստների ցանկում: Մինչև 2019 թվականը նա, Forbes-ի տվյալներով, երաժշտարվեստում ամենահարուստ կինն է համարվել: Մադոննայի վերջին շրջագայությունը 2020-ին է կազմակերպվել, որի ընթացքում երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր նոր ալբոմը: