«Կրեմլին պետք է շատ պարզ ու հստակ բացատրել, որ առանց Արցախի իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրեմլին պետք է շատ պարզ ու հստակ բացատրել, որ առանց Արցախի իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն։ Թե Կովկասից հետո իրենք էլ ինչեր են կորցնելու, դա արդեն իրենց խնդիրն է։
Նաեւ հույս չունենան, որ այդ պարագայում Սյունիքում նստելու են ու Պարսից Ծոց-Սեւ Ծով-Եվրոպա ճանապարհն են վերահսկելու, այլ շահագրգիռ տերությունների էլ կան այդ ճանապարհով հետաքրքրված, եւ դա միայն Թուրքիան չէ։
Արցախը պահելն իրենց այստեղ մնալու միակ հնարավորությունն է»։