![](/banners/BeFunky-design.jpg)
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/166651356_449677639428882_3851985706902740484_n.jpg)
Դավիթ Բաբայանն այսօր նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այս մասին Բաբայանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին.
Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք #Արցախ/ում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»,- գրում է նա։