Բաժիններ՝

Վթար՝ Հերացու փողոցում․ տուժածներ չկան

Հունվարի 16-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ո․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թունելի պատին․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շարժիչի հատվածում իրականացրել հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս