
Գեորգի Բ.-ն սպանության մեղադրանքով հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 44-ամյա Գեորգի Բ.-ն:
Նա 2007 թ. հուլիսի 9-ից Վրաստանի Հանրապետության Կասպի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: