Բաժիններ՝

Իսրայելի նախագահը հայտարարել է երկրում «պատմական» սահմանադրական ճգնաժամի մասին

Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը նախազգուշացրել է, որ երկիրը կանգնած է «պատմական սահմանադրական ճգնաժամի» դիմաց, ինչը կապված է դատական ​​բարեփոխումների ծրագրի շուրջ առկա վեճի հետ եւ ասել է, որ միջնորդում է ներգրավված կողմերի միջեւ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որն այժմ իր պաշտոնավարման վեցերորդ ժամկետում է, ցանկանում է «սանձել» Գերագույն դատարանը, որին նրա կրոնա-ազգայնական կոալիցիայի անդամները մեղադրում են անհարկի ազդեցության համար:

Ծրագրի հակառակորդները, ովքեր շաբաթ օրը համազգային ցույցեր են անցկացրել, ասում են, որ Նեթանյահուի քայլը կխաթարի դատական ​​համակարգի անկախությունը, կխրախուսի կոռուպցիան, կխեղդի փոքրամասնությունների իրավունքները եւ կզրկի իսրայելական դատարաններին այն վստահությունից, որն օգնում է պաշտպանել արտերկրում ռազմական հանցագործությունների մեղադրանքները:

«Մենք գտնվում ենք խորը պառակտումների տառջեւ, որոնք պատառոտում են մեր ազգը: Այս հակամարտությունը խորապես անհանգստացնում է ինձ, ինչպես շատերին Իսրայելում եւ (հրեական) Սփյուռքում», – ասվում է Իսրայելի նախագահի տարածած հայտարարության մեջ:

Կառավարության ամենշաբաթյա նիստում իր հեռուստատեսային ելույթներում Նեթանյահուն չի հիշատակել Հերցոգի առաջարկը։

Նրա խոսքով, դատաիրավական բարեփոխումներ են իրականացրել նախկին կառավարությունները՝ տարբեր քաղաքական ուղղություններով, «եւ ոչ մեկի մտքով չի անցել խոսել ժողովրդավարության վերջի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս