Արցախում հունվարի 20-ից սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով
Արցախի Հանրապետությունում հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:
Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ, 19 կետ կգործի:
Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներն՝ իրենց համայնքապետարաններից:
Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում։