Հայտնի է նոր «Միսս տիեզերքի» անունը

Նոր Օռլեանում հունվարի 14-ին անցկացված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել «Միսս ԱՄՆ» Բոննի Գաբրիելը։

Կիսաեզրափակիչի 16 մասնակիցներից երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել էին Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:
Հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի ներկայացուցիչը։

Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։

71-րդ «Միսս տիեզերքին»ն մասնակցում էր 84 երկիր։

Տեսանյութեր

Լրահոս