Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 49 դեպք, մահացել է 1 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում մահերի թիվը հասել է 144 հազար 724-ի: Գրանցված 49 նոր դեպքից 25-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 462 հազար 495 դեպքից 7 մլն 336 հազար 691-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
175 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: