Գիտնականները նշել են այն հիվանդությունը, որն ավելի շատ է հանդիպում երիտասարդների մոտ

Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է shantnews-ը։

Գիտնականները համակարգված վերլուծություն են անցկացրել՝ օգտագործելով 2019 թվականի հիվանդությունների գլոբալ հետազոտության տվյալները, որին մասնակցել են 204 երկրների 15-ից 39 տարեկան մարդիկ:

Հետազոտողները պարզել են, որ 1990 թվականից մինչև 2019 թվականը ամբողջ աշխարհում դեռահասների և երիտասարդների շրջանում գրանցվել է հիվանդացության մակարդակի զգալի աճ (117,22-ից մինչև 183,36՝ 100,000 բնակչի հաշվով): Մահացության մակարդակի մի փոքր աճ է գրանցվել՝ 0,74-ից հասել է 0,77-ի՝ 100000 մարդու հաշվով։

Միջին սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշ ունեցող երկրներում հիվանդացությունն ավելի արագ է աճել: Ցածր սոցիալ-ժողովրդագրական ինդեքս ունեցող երկրներում հիվանդացությունը միջինում ավելի ցածր է եղել, սակայն մահացությունն ամենաբարձրն է եղել։

Ընդհանուր առմամբ, կանայք ամենից հաճախ հիվանդանում և մահանում են 2-րդ տիպի դիաբետից, հատկապես նրանք, ովքեր բարձր քաշ ունեն: Այնուամենայնիվ, ճարպակալումը նույնպես ռիսկի գործոն է տղամարդկանց համար: Ռիսկի այլ գործոնների ազդեցությունը տարբերվում էր երկրների միջև:

Տեսանյութեր

Լրահոս