Հայհոյել ու չի ենթարկվել պարեկների պահանջին․ Ոստիկանությունը՝ Կարապետ Պողոսյանին առևանգելու լուրի մասին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին երեխայի աչքի առաջ առևանգելու մասին սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուրի առնչությամբ․

«Պարզաբանենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացրած պարեկները նկատել են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տրանսպորտային միջոցը կայանել է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների համար նախատեսված և համապատասխան գծանշումով վայրում: Խախտումը արձանագրելու համար պարեկները վարորդից պահանջել են համապատասխան փաստատթղթեր:

Նա հրաժարվել է կատարել պարեկների օրինական պահանջը և հասարակական վայրում դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, որն արտահայտվել է հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկանության ծառայողների այլ օրինական պահանջներին չենթարկվելով, նրանց դիմադրելով:

Պարեկները տղամարդուն խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին:

Հանգամանքները պարզվում են»:

Տեսանյութեր

Լրահոս