Երևան է ժամանել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին:
Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է:
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ:
Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը: