Մահացել է Վրեժ Մարկոսյանը
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈւՆ» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:
Վրեժ Վարանցովի Մարկոսյանի՝ որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող տնօրենի, հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:
«Տիգրան Մեծ» հրատարակչության ողջ անձնակազմը խորապես սգում է Վրեժ Վարանցովի Մարկոսյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Մարկոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և համբերություն՝ այս ծանր վշտի պահին:
Հոգեհանգիստը տեղի կունենա ս․թ․ հունվարի 13-ին՝ ժամը 18։00, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00՝ ք. Երևան փող. Կոզեռնի ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ (ԿՈՆԴ)։
168․am-ը ցավակցում է Վրեժ Մարկոսյանի ընտանիքին և հարազատներին։