«Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև թույլ չի տալու որևէ մեկին պայքարել Արցախի համար». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է արձանագրել, որ Նկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է:

Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։ Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, ովքեր կփորձեն պաշտպանել Արցախը:

Ուստի հայ ժողովրդին ոչինչ չի մնում քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային:

Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով»:

Տեսանյութեր

Լրահոս