Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել

Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել:

Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031