«Ոնց Նիկոլ գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապացույց, որ Սերժը ճիշտ էր, կապիտուլյանտները՝ սխալ։
Ալիևն այսօր ասել է, որ Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին։
Մտա՞վ ուղեղներդ։
Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Դե ոնց Նիկոլ գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»։