
Ալիևի խոստովանությունը՝ Լաչինի շրջափակման մասին

«Լաչինում այս ցրտին կանգնած մեր երիտասարդները մեր հերոսներն են: Նրանց հետ կապված կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբրև բլոկադա են ստեղծել: Բայց սա սուտ է: Մենք գիտենք, որ իրանական մեքենաներ էին մտնում այդ ճանապարհով, նրանց մեքենաներին կեղծ հայկական համարներ էին տեղադրվում: Մենք ամեն ինչից տեղյակ ենք եղել:
Հիմա էլ խաղաղապահները ուտելիք են տանում այնտեղ ապրող հայերին, Կարմիր խաչն է մտնում: Չկա բլոկադա:
Հայերը և նրանց հովանավորները փորձում են կեղծել իրականությունը: Ակցիան շարունակվելու է: Մեր պահանջները ազնիվ են: Մենք ապրելու պայմաններ կստեղծենք նրանց համար, ովքեր պատրաստ են ապրել ադրբեջանական դրոշի ներքո»:
Ալիևն իր այս հայտարարությամբ իրականում խոստովանում է, որ «բնապահպանական ակցիան» կազմակերպվում է իր իսկ իշխանության կողմից, որի նպատակը Արցախի հայաթափումն է։