
«Սա հաջորդ քայլն է, որ փորձելու են անել… Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և ենթադրվում էր, Ալիևն իր ասուլիսում արել է հետևյալ հայտարարությունները.
1. Ասում է՝ «…«Զանգեզուրի» միջանցքը բացվելու է, անկախ նրանից Հայաստանը դա ուզում է թե՞, ոչ»: Այստեղ նրան պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետը խոսես կամայական` քեզ հարմար եղանակով: Ադրբեջանը դեռ պետք է մտածի Հայաստանի տարածքների, ինչպես նաև Շուշիի ու Հադրութի օկուպացիայի հետևանքների մասին: Նիկոլը, նավթն ու գազը հավերժ չեն:
2. Ասում է, որ «…շարունակում են զարգացնել Հայաստանի դեմ տարած «հաղթանակը» նաև քաղաքական հարթակում, որպեսզի այն ամրագրվի միջազգայնորեն ու փոխել հնարավոր չլինի»: Փաստացի վախենում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական (Ուկրաինա) և Հայաստանի ներքաղաքական (Նիկոլ) իրադարձությունները կփոխվեն ու իրենք կկորցնեն Հայաստանին լրիվությամբ ծնկի բերելու իրենց պատմական շանսը: Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ վերականգնվելու և իրավիճակը փոխելու հարցում: Դրա համար Նիկոլին միշտ պաշտպանել են, իսկ Հայաստանի ընդդիմությանը քննադատել` համարելով ռևանշիստ:
3. Ասում է՝ «…ժամանակն է մտածել «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանը) ադրբեջանցիների վերադարձի և իրենց տներում բնակվելու մասին»:
Սա հաջորդ քայլն է, որ փորձելու են անել: Թող գան, եթե նման ցանկություններ ունեն և եթե կարող են: Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»: