Իրադրությունը բարդ է, եթե իմանայի ընդդիմության կողմից վրան խփելով հարցը կլուծվեր, ինքս կառաջարկեի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համամիտ չէ լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունն Արցախի շրջափակման հարցով «լուռ է»:  Իր մամլո ասուլիսում այս առնչությամբ նա մանրամասնեց. «Իրադրությունը, ընդհանրապես, շատ նուրբ է: Եվ այստեղ միշտ չէ, որ շատ ակնհայտ թվացող գործողությունները կբերեն այն արդյունքին, որն ակնկալվում է և՛ ընդդիմության,  և՛ իշխանության կողմից:

Բա ինչի՞ վրան չեն խփում… օրինակ, եթե ես իմանայի՝ ընդդիմությունը վրան խփի, դրանով հարցեր կլուծվեն, գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ իրադրությունը շատ բարդ է, և այս համատեքստում իշխանության, ընդդիմության, լրատվամիջոցների և հանրության խնդիրը պետք է լինի հարցերը մինչև գենետիկ մակարդակ՝ արմատ քննելու անհրաժեշտությունը:

Ըստ նրա՝ այդ դեպքում իրավիճակը թեև ավելի լավը չի դառնում, սակայն առավել հասկանալի է դառնում:

«Իսկ ընդդիմությունը, ես ինչքան տեսնում եմ, լուռ չէ. բավականին ակտիվ են՝ քննարկում են, քննադատում են, մեղադրում են, նաև՝ ինչ-որ տեղ լուծումներ են առաջարկում:

Այնպես չէ, որ մենք ընդդիմության ասածը համարում ենք մի բան, որ պետք է չլսել, չնկատելու տալ, բայց մեր դիրքորոշումն այն էլ չէ, որ ընդդիմությունն ինչ ասում է, ամեն ինչի հետ պետք է համաձայնել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս