«Պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց ՌԴ-ին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք». Գեղամյան
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Դե ինչ: Պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց Ռուսաստանին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք»:
Դեռ կհասցնեմ նորից խոսել դետալների մասին, բայց շտապեմ ասել, թե որն է լինելու այս գործընթացի վերջաբանը` անկախ այս գործընթացին հավատացող անկեղծ հայերի անկեղծ մղումներից:
Իսկ վերջաբանն ունենալու է հետևյալ պարզ հերթականությունը.
1. Բավական կարճ ժամանակահատվածում Հայաստանից դուրս են գալիս ՌԴ զորքերը:
2. Ապա Հայաստանը մնում է լիարժեք մենակ` շրջափակված ոչ միայն բացահայտ թշնամիներով, այլև չունենալով ոչ մի իրական, գետնի վրա օգնություն տվող դաշնակից:
3. Թուրքիան և Ադրբեջանը անվտնագության ապահովման պատրվակով գրեթե անարգել գրավում են Սյունիքի մեծ մասը` Իրանի հետ նախապես փոխզիջումների գնալով (սիրիական տարբերակ):
4. Հայաստանից հայերի արտագաղթի ծավալները մի կողմից, իսկ թյուրքական ներգաղթինը` մյուս, անհնար են դարձնում ներքին դավադրության կազմակերպումը:
5. Հայաստանը վերածվում է միջազգային տարանցիկ գոտու` սահմանափակված Երևան, Էջմիածին,Սևանի ձախ աձ գծով և թուրք-նատօ-ական հովանու ներքո:
6. Հայկական պետականությունը լավագույն դեպքում պահպանվում է որպես «Երևանի հանրապետություն»:
Համարյա Սինգապուր: Նկատի ունեմ մի քաղաքի չափ տարածք ու առանց հայերի: Վատ չի, չէ՞»։