«Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի, որ ասի, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մեծ հավանականություն կար, որ Ռուսաստանը նպատակ ուներ միջոցներ բերել Հայաստան և ՀԱՊԿ զորավարժության ավարտից հետո դուրս չգալ Հայաստանից՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանական նոր հարձակում։
Բայց Նիկոլը, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դրդմաբ, չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ու «տրոյական ձիու» նման ճանապարհ հարթեց թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման համար։
Մարդ ինչքան պետք է քաղաքակապես անմեղսունակ լինի, որ ասի, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար։
Լավ իմացիր՝ Ռուսաստանը չիներ 1992-ի մայիսին ու 1993-ի հոկտեմբերին Թուրքիան Հայաստան էր արշավել։
Ռուսաստանի օժանդակությունը եթե չլիներ, դժվար թե մենք ադրբեջանցիներին հաղթեինք։
2020-ի աշնանը Ռուսաստանը չլիներ, դու Արցախը վաղուց էիր փաթեթով Ադրբեջանին հանձնել։
Նիկոլի այս թեզը թուրքական թեզ է, ըստ որի՝ եթե Ռուսաստանը չգար Կովկաս Հայից ցեղասպանություն էր չէր լինի։
Այ անմեղսունակներ, Ռուսաստանը չլիներ, 20-րդ դարի սկզբում Հայոց պետականություն դժվար վերականգնվեր, իսկ հայերս էլ պետականաստեղծ ազգից վաղուց վեր էինք ածվել թուրքերի համար առեւտուր անող «տասովշիկների»։
Երեւի Նիկոլի երազանքը հենց դա եղել՝ դառնալ թուրքերի «տասովշիկը»»։