Ամերիկացի լրագրողն անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներին» և նրանց ուղեկցող զինվորականներին

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է հակամարտության գոտիներում պատերազմները, ինչպես նաև Արցախյան հակամարտությունը, անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տեղադրել, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններին միացել են ադրբեջանցի զինվորականներ, և գրել է. «Սրանք ըստ էության  ադրբեջանցի զինվորներն են, ովքեր խաղում են քաղաքացիական ցուցարարների դերը և վանկարկում՝ «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է» բազմաթիվ համազգեստավոր զինվորների մոտ «ցույցի» ժամանակ, որը փակել է Լաչինի միջանցքը 29 օր շարունակ՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու ծուղակը գցելով: Հարկ է նշել, որ շրջափակման սկզբից ադրբեջանցի զինվորներն ու ոստիկանները եղել են «էկոակտիվիստների» կողքին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս