Բաժիններ՝

«Լինում են սխալներ, որոնք ներման ենթակա չեն: Այսօր մենք պատժվում ենք հենց այդ սխալների համար…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդը սխալական է: Ամեն ոք, ով գործում է, հնարավոր է սխալվի և դա օրինաչափ է:

Սակայն անօրինաչափ է, երբ նա սխալվելով, ոչ միայն չի փորձում կատարած սխալն ուղղել, այլև գիտակցված համառությամբ շարունակում է այն կրկնել…

Գուցե անհատի պարագայում սա ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, բայց երբ այդ «համառությամբ» տառապում է մի ողջ ժողովուրդ կամ ժողովրդի մի զգալի հատված, ապա դա արդեն ոչ միայն անհասկանալի, այլև անբանական է և… կործանարար…

Հազարամյակների ընթացքում թույլ տրված մեր նախկին սխալների մասին չէ, որ կուզեի հիշեցնել, այլ այն ճակատագրական սխալի, որն ազգովի կատարեցինք 2018-ի ապրիլին և, ապա կուրորեն կրկնեցինք 2021-ի հունիսին ու այսօր էլ գիտակցված համառությամբ շարունակում ենք մնալ նույն այդ սխալի <<խոնարհ ծառան…

Հ.գ.- Լինում են սխալներ, որոնք ներման ենթակա չեն: Այսօր մենք պատժվում ենք հենց այդ սխալների համար…

Հ.գ.գ.- Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս