
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Սիսիան, Գորիս և Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։