Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած
Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։
Փրկարարները վարորդին (ԻԻՀ քաղաքացի, Ռ. Ա. Ք., ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին կայուն. դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։