ՌԴ-ի նկատմամաբ պատժամիջոցները ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ի վրա չեն ազդել
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն ազդել Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» վրա։
Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։
«Մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, ունենք ԵԱՏՄ-ի ներսում աշխատելու մանդատ։ Այսինքն, մեր գործընկերները ԵԱՏՄ անդամ երկրներն են, իսկ նրանք իրար նկատմամբ ոչ մի պատժամիջոց չեն կիրառում։ Հիմնադրամի գործունեության ընթացքում չենք զգում պատժամիջոցների բացասական հետևանքները», – նշեց նա։