Հինգ սովորություն՝ նիհարելու համար․ սննդաբան
Նիհարելու համար պետք է ավելի շատ տնական սնունդ ընդունել, կարծում է սննդաբան Մենդի Էնրայթը։ Նա անվանել է երեք սովորություն՝ կալորիաները պակասեցնելու և ավելորդ քաշը կորցնելու համար:
shantnews-ի փոխանցմամբ՝ Էնրայթը բացատրում է, որ օրական կես կամ մեկ ժամանոց մարզումը բավական չէ էֆֆեկտիվ նիհարելու համար։ Սննդաբանը համոզված է, որ կարևոր է օրվա ընթացքում անընդհատ շարժվել և շատ չնստել։ Օրինակ՝ կարելի է պարբերաբար վեր կենալ գրասեղանի մոտից և կարճ մարմնամարզություն կատարել, կամ ընտրել տուն կամ խանութ տանող ավելի երկար ճանապարհ։ Բացի դրանից՝ մասնագետը խորհուրդ է տալիս կանոնավոր կատարել ուժային վարժություններ, քանզի դրանք նպաստում են մկանների զարգացմանը և նյութափոխանակության բարելավմանը։
«Տանը պատրաստելը ավտոմատ կերպով նվազեցնում է ձեր ընդունած կալորիաների քանակը, քանի որ դուք եք վերահսկում բաղադրիչները և չափաբաժինները»,- ասել է Էնրայթը: Նրանց, ովքեր սովոր չեն ճաշ պատրաստելուն, նա խորհուրդ է տալիս սկսել պարզ կերակուրներից, ինչպիսիք են աղցանները և խաշած ուտեստները:
Սննդաբանը խորհուրդ է տալիս բաց չթողնել նախաճաշը և նախաճաշի, ճաշի և ընթրիքի միջև շատ երկար ընդմիջումներ չանել։ Ավելի լավ է ուտել հաճախ և փոքր չափաբաժիններով, քան հազվադեպ և մեծ չափաբաժիններով: Մեկ այլ խորհուրդ նիհարելու համար ավելի շատ ջուր խմելն է՝ չփոխարինելով այն սուրճով, թեյով և ալկոհոլով:
Եզրափակելով՝ Էնրայթը խորհուրդ է տվել վերահսկել ընդունվող սննդի չափաբաժինները և բանջարեղեն ավելացնել յուրաքանչյուր կերակուրին: Նրա ասելով՝ դրանք առողջարար են, ցածր կալորիականություն ունեն և հարուստ են բջջանյութով, ինչը լավացնում է մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացումը։