Բաժիններ՝

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան է մուտք գործել ավելի քան 400.000 ռուսաստանցի

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր Ղազախստան է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի, հայտնել է Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Թամարա Դույսենովան:

«Այն օպերատիվ տվյալների համաձայն, որոնք մենք ամեն օր ստանում ենք, 400 հազարից փոքր-ինչ ավելի ռուսաստանցի է ժամանել, 320 հազարից ավելին հեռացել է և շուրջ 100 հազար ռուսաստանցի առայժմ գտնվում են այստեղ», – ասել է Դույսենովան՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 4-ը հանրապետություն է մուտք գործել 200 հազարից ավելի Ռուսաստանի քաղաքացի, մեկնել է 147 հազարը:

ՌԴ նախագահի կողմից մասնակի զորահավաք հայտարարելուց հետո հազարավոր ռուսաստանցիներ մեկնել են նաև Հայաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս