Վրաստանում շան կծելուց հետո կինը մահացել է

Վրաստանի Քութայիսի քաղաքում շան կծելուց հետո առաջացած բարդությունների հետևանքով 65-ամյա մի կին է մահացել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ թափառող շունը կնոջը կծել է հոկտեմբերի 31-ին Սամտրեդիա քաղաքում: Կինը ստացել է կատաղության դեմ պատվաստանյութի թերի կուրս, որն էլ, հավանաբար, առաջացրել է բարդությունը:

Բուժող բժշկի խոսքով, հիվանդն ունեցել է կատաղությանը բնորոշ ախտանիշներ և մահացել է սրտի կանգից, սակայն նրա լաբորատոր հետազոտություններում կատաղություն չի հայտնաբերվել։

Կնոջ ընտանիքի անդամները հրաժարվել են փորձաքննությունից։

Տեսանյութեր

Լրահոս