«Հայաստանը շարունակելու է ձախողվել այս լիբերալ համակարգի ներքո, պետությունը պիտի դառնա ակտիվ խաղացող». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառամավարման մասնագետ հովհաննես ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդկանց հետ, երբ սոցիալական պետության գաղափարախոսությունից ես խոսում, ինչը ենթադրում է պետության կողմից ոչ միայն խաղի կանոնների սահմանում, այլ նաև ակտիվ խաղացողի դերակատարում, օրինակ, շինարարական աշխատանքներ, ասում են՝ կուռուպցիա կլինի:

Կրկնում եմ, և շարունակաբար սա ասելու եմ. «Մասնավորը ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը» մոլորություն է, սա լիբերալ աշխարհակարգի գործիքն է պետություններին կախվածության մեջ գցելու և ռեսուրսներ կորզելու համար: Մի տրվեք այս հիմարությանը:

Ինչ վերաբերվում է բուն կոռուպցիային, ապա իմ համոզմամբ դա մասնավոր հատվածում ավելի լայն տարածում ունի, քան պետականում: Ավելին ասեմ, հենց մասնավորից էլ վարակը տարածվում է պետական հատված: Իմ իմացած դեպքերի մեծ մասի պարագայում մասնավորն է խախտում կանոնները և նախաձեռնում կոռուպցիոն շահագրգռվածություն չինովնիկի համար: Կամ հենց մասնավորի ներսում շատ մեծ տարածում ունեն կոռուպցիոն դրսևորումները, հատկապես յուրացումների տեսքով:

Դրանց ինչ-որ մասն ուղղակի ոստիկանությանը չի հասնում, քանի որ ինքնադատաստանով է սեփականատերը հարցը լուծում (որովհետև օրինապահ համակարգին չի վստահում): Հենց հիմա էլ կան անուն հանած քրեական գործեր սեփականատիրոջ կողմից ինքնադատաստանի թեմաներով:

Կրկնում եմ, Հայաստանը շարունակելու է ձախողվել այս լիբերալ համակարգի ներքո, պետությունը պիտի դառնա ակտիվ խաղացող: Պետությունը տենդեր (գնման մրցույթ) անելուց պետք է անցնի գործ անողի կարգավիճակի, հատկապես, երբ խոսքը ենթակառուցվածքների մասին է, առավել ևս անվտանգային համակարգ ապահովող ենթակառուցվածքների»:

Տեսանյութեր

Լրահոս