Ո՞վ է ավելի ազդեցիկ, Աբդուլահ Օջալանը, թե՞ Սելահաթթին Դեմիրթաշը. հարցում

Հոկտեմբերի 15-18-ին թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունն ուշագրավ սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փորձ է արվել պարզելու, թե քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համախոհների համար ով է ավելի ազդեցիկ դեմք՝ բանտում գտնվող HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթա՞շը, թե՞ Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Հարցվածների 51 տոկոսը համարում է, որ Դեմիրթաշն ավելի ազդեցիկ է: Իսկ 21 տոկոսը նախապատվությունը տվել է Օջալանին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Դեմիրթաշին ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Նա մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Թուրքական դատարանը մի քանի դատավճիռ է կայացրել Դեմիրթաշի վերաբերյալ:

Օջալանն Իմրալի կղզում գտնվող բանտում է արդեն 23 տարի: 1999-ի աշնանը նա մեղավոր ճանաչվեց Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ և դատապարտվեց մահվան: Հետագայում սակայն Օջալանի պատժաչափը մեղմացվեց և փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ` առանց բողոքարկման իրավունքի:

Տեսանյութեր

Լրահոս