
Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդումը։
Գանցը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշման համար։