Բաժիններ՝

Բենզեման բաց կթողնի Աշխարհի առաջնությունը․ պաշտոնական

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը։ Ավելի վաղ Բենզեման ժամանակից շուտ լքել էր մարզումը։ Նա գնացել էր հետազոտության Դոհայի հիվանդանոցում, որը, ցավոք, հաստատել է ազդրի վնասվածք, որը կպահանջի երեք շաբաթ վերականգնողական շրջան:

«Ես շատ տխուր եմ Կարիմի համար, ով այս Աշխարհի առաջնությունը դարձրեց գլխավոր նպատակը։ Չնայած Ֆրանսիայի համար այս նոր հարվածին, ես լիովին վստահում եմ իմ թիմին։ Մենք ամեն ինչ կանենք՝ հաղթահարելու մեր առջև ծառացած հսկայական մարտահրավերը»,- ասել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

D խմբում Ֆրանսիան կհանդիպի Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս