«ՌԴ-ի դեմ միտինգ եք անում, որ Ալիեւն ուրախանա՞, թե՞  Էրդողանը»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Միտինգ անել ՌԴ նախագահի այցի դեմ՝ հակապետական ադրբեջանահաճո ՆԱՏՕ–աճո քայլ է։

Բաքուն հասկացել է՝ ՌԴ-ն մտադիր չէ իր խաղաղապահ զորքը հանել Արցախից 2025-ին։

Նրանք փորձելու են Թուրքիայի, ՆԱՏՕ-ի ու մեր երկրում ծվարած «5-րդ շարասյան» օժանդակությանբ հասնել ՌԴ-ի դիրքերի թուլացմանը Հայաստանում ու Արցախում։

Այս առումով զզվելի են հակառուսական միտինգների կոչերը ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի ու ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին։

ՌԴ-ի դեմ միտինգ եք անում, որ Ալիեւն ուրախանա՞, թե՞  Էրդողանը։

Ուղեղներդ մտցրեք մի պարզ բան, Արցախում 120.000 հայությունն այսօր մնացել է բացառապես ՌԴ-ի շնորհիվ։

Նիկոլն Արցախի հայությանն «անտեր» թողեց ու «ձեռքերը լվաց», իսկ ռուս խաղաղապահները պաշտպանում են (իհարկե, ոչ առանց թերությունների) արցախահայությանը։

Եվ բողոքի ակցիա անել ՌԴ-ի ու Պուտինի դեմ՝ հավասարազոր է պրոադրբեջանական միտինգ անելուն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930