Ինձ թվում է՝ այդ մարդիկ քրեական գործեր հարուցում են աստղագուշակով. Իրավապաշտպանները՝ Աշոտյանի գործի մասին

Այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպաններն անդրադարձան նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքին ու ՀՀ-ից նրա ելքը սահմանափակելու  որոշմանը:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս որոշումը որակեց ակնհայտ ծիծաղելի՝ մանրամասնելով. «Անգամ դատախազի որոշումը, որով նա մեղադրյալ է ներգրավել, կայացված է նոյեմբերի 16-ով, այն մեզ տվել են նոյեմբերի 16-ին, ժամը 20-ին: Ելքը փակել են գիշերը ժամը 3-ին: Գիշերվա 3-ին զանգահարել եմ քննիչին, ասում եմ՝ ինչո՞ւ եք մարդու ելքը փակել, Ձեր անունն են տալիս, ասում է՝ դատախազը որոշում է կայացրել: Էդ ե՞րբ կայացրեց. 00:01-ի՞ն, հենց ժամը խփեց՝ կայացրե՞ց: Քննիչն էլ քնած էր այդ որոշման ժամանակ:  Իրենց կատարածուներին էլ են վատ վիճակում դնում:

Զանգել-ասել են՝ փակեք, փակել են, տղամարդկություն չունեն դա ասելու, թե ինչու են փակել՝ ինչ-որ շիզոֆրենիկի նոպայի հետևանքով են փակել, կամ միգուցե ասեն մեզ, որ Աշոտյանը գնալու էր այնտեղ Արցախը վաճառելու, մենք էլ դեմն առանք: Մի հատ պարզաբանում տվեք այդ ամեն ինչին»:
Փաստաբանը հավելեց, որ թեև իրավիճակը զավեշտի է վերածվում, բայց երբ գիտակցում ես, որ նման որոշում կայացնողների ձեռքում է հայրենիքը՝ ծիծաղելի չէ արդեն:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն այս դրվագի առնչությամբ նկատեց. «Ինձ թվում է՝ այդ մարդիկ քրեական գործեր հարուցում են աստղագուշակով, այսինքն ՝ առավոտյան դատախազը զարթնում է – տեսնում է ՝օրը բարի չէր Երկվորյակների կամ Խեցգետինների համար, որոշում է ինչ-որ հոդված դնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս