Այսպիսի իշխանություններին ձեռք է տալիս իրար չհանդուրժող հասարակություն ունենալը. փաստաբան

«Եթե պետության քաղաքականությունը միայն ռեակցիոն է՝ ագրեսիա և պատիժ, ու  չկա կանխարգելող որևէ գործողություն, նշանակում է, որ այդ պատճառները սնուցելու են անընդհատ, ագրեսիան ահագնանալու է, և քո իրավապահ համակարգը, եթե ուզի էլ, չի կարողանալու արձագանքի ու համարժեք զսպման գործողություններ անի: Պետության պատժիչ քաղաքականությունը բավարար չէ հանցավորության աճը զսպելու համար, պետք է կանխարգելիչ քաղաքականություն»,- ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Փաստաբանն արձանագրեց՝ հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումներին ու ռեպրեսիվ գործողություններին զուգահեռ՝ հանցավորության դեմ առկա է պայքարի գրեթե բացակայություն:

Այս համատեքտում անդրադառնալով այս իշխանությունների օրոք հարուցված քրեական գործերին՝ նա նկատեց, որ դրանք հաճախ չեն տարվում մինչև տրամաբանական ավարտ, ինչն ունի պատճառներ. «Մարդուն մեղադրյալի կամ ամբաստանյալի վիճակում պահելը նշանակում է  անընդհատ այդ մարդու նկատմամբ չդադարող ճնշում գործադրել: Լինելով այդ կարգավիճակում՝ մարդը ուզած-չուզած հոգեբանական, հատուկ հուզական վիճակում է գտնվում:

Երկրորդ նպատակը՝ քանի որ դրանք շինծու քրեական գործեր են, դրանցով մեղադրական դատավաճիռը, թեկուզ Առաջին ատյանի դատարանում մնացականմարտիրոսյանների ձեռքով կայացվելու պարագայում, որ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարան են գնալու,  իսկ իմ տպավորությամբ՝ ամեն հերթական ատյանը գոնե ավելի դժվար է տրվում իշխանություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս