«Նկատողություն» տույժ՝ դատախազի նկատմամբ. կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու անհիմն որոշում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասինհայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը: Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս՝ դատախազը հանգել է սխալ հետևության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ, կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում:

Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930