
Ագրեսիայի աճն առավելապես գալիս է վերջին 4 տարիների խոսույթից. Շաքե Իսայան
ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանի կարծիքով՝ այսօր հանրային տրամադրություններում ակնհայտ է ագրեսիայի աճը: ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նա նշեց, որ այդ աճը պայմանավորված է առավելապես վերջին 4 տարիների խոսույթով:
«Մենք տեսնում ենք շատ դեպքեր, երբ կատեգորիկ խոսքը, բռնության կոչերը համատարած բնույթ են կրում (ոչ միան սոցցանցերում): Որևէ մեկը չի կարողանում իր գործիքակազմի սահմաններում փորձել վերահսկել և սահմանափակել դրանց տարածումը»,- նշեց Շաքե Իսայանը՝ նկատելով, որ այս առումով առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հանրային ամբիոնները:
Մանրամասները՝ տեսանյութում