«Կապիտուլյանտը, որ անցել է ՔԿ հիմնարկներով, հասկանում է` մարդը վախի մեջ է, քանի կալանավորված է»

Թե ինչու են իշխանությունները հասարակությանն անընդհատ փորձում պահել լարվածության մեջ հարցի պատասխանն, ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, պայմանավորված է իշխող ուժի քաղաքական նպատակներով՝ ամեն կերպ մնալ իշխանության՝  «փողով հոդված գրելու, սենսացիա ստեղծելու, լարված պահելու» փորձառությամբ:

««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ փաստաբանն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ թեև վերջին տարիներին շարունակ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում կամ կալանավորվում են մարդիկ, բայց չկան օրինակներ, երբ մեկը դատապարտվի, կամ երկար մնա կալանքի տակ: Սա, ըստ Աթանեսյանի, իր պատճառներն ունի:

«Կապիտուլյանտը, որ անցել է ՔԿ հիմնարկներով, շատ լավ հասկանում է` մարդը վախի մեջ է, քանի կալանավորված է, քանի իր համար ճակատագիրն անհայտ է, բայց դատապարտյալն արդեն դառնում է  մշտական պայքարող  և դառնում է ինչ-որ սիմվոլ»,- մեկնաբանեց նա:

Փաստաբանի գնահատմամբ՝ մեր պետությունը դարձել է ավտորիտար, իսկ պետականություն, կարելի է ասել, չունենք:

Այս համատեքստում անդրադառնալով Արմեն Աշոտյանի՝ Հայաստանից ելքի սահմանափակմանը՝ Տիգրան Աթանեսյանը շեշտեց. «Ակնհայտ ծիծաղելի է.  անգամ դատախազի որոշումը, որով նա մեղադրյալ է ներգրավվել, թվագրված է նոյեմբերի 16-ով. ելքը փակել են գիշերը ժամը երեքին: Գիշերվա երեքին զանգահարել եմ քննիչին, ասում եմ ՝ ինչո՞ւ եք ելքը փակել, ասում է ՝ դատախազը որոշում է  կայացրել: Էդ ե՞րբ կայացրեց ՝ ժամը 00:01-ի՞ն, քննիչն էլ տանը քնա՞ծ էր որոշման պայմաններում. հասկանո՞ւմ եք՝  իրենց կատարածուներին էլ են վատ վիճակում դնում:

Զանգել-ասել են՝ փակեք, փակել են. Դե, տղամարդկություն չունեն ասելու՝ ինչու են փակել, ինչ-որ մի շիզոֆրենիկ նոպայի հետևանքո՞վ են փակել, թե՞ ինչ-որ հաշվարկ կա, կամ գուցե մեզ ասեն՝ Աշոտյանը գնալու էր այնտեղ Արցախը վաճառելու՝ դեմն առանք»:

Դատաիրավական համակարգի այս աղաղակող դրվագների վերաբերյալ հասարակության արձագանքների վերաբերյալ փաստաբանը արձանագրեց, որ հանրության ճնշող հատվածը սա չի գիտակցում:

«Օխլոսը, ցավոք սրտի, կազմում է ճնշող մեծամասնություն, իսկ օխլոսը կառավարվում է բնազդներով, պարզագույն էմոցիաներով: Այս պրիմիտիվ բնազդների վրա խաղալով՝ այս խումբը մնում է իշխանության»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս