
Բացահայտվել են տարեցների համար աերոբիկայի առավելությունները

Տեխասի համալսարանի գիտնականները հայտնել են, որ մեկ տարվա աերոբիկ մարզումները բարելավում են տարեց մարդկանց ուղեղի թթվածնացումը: Հետազոտության արդյունքները, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակված են Journal of Applied Physiology-ում:
Հետազոտությանը մասնակցել է 73 տարեց մարդ, իսկ մեկ տարի անց 41 մարդ հետազոտվել է ուղեղային արյան հոսքի համար: 60-ից 80 տարեկան մասնակիցները զբաղվում էին արագ քայլքով, ինչպես նաև վազքով կամ ձգվող վարժություններով:
Նշվում է, որ մեկ տարի անց բոլոր կամավորները, ովքեր վազում էին կամ քայլում, բարելավել են ուղեղի արյան մատակարարումը։ Բացի դրանից, հետազոտության մասնակիցները բարձրացրել են թթվածնի մակարդակը և նվազեցնել ճնշումը ուղեղի անոթներում և քներակում։
Ավելի վաղ Նովոսիբիրսկի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ հանրահայտ հակասթրեսային խաղալիքները կարող են ոչ միայն թեթևացնել սթրեսը և ազդել նուրբ շարժիչ հմտությունների զարգացման վրա, այլև փոխարինել երեխաների համար նախատեսված գաջեթներին: Հակասթրեսային խաղալիքներն ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ մատների նուրբ շարժիչ հմտությունների և ուշադրությունը շեցելու շնորհիվ: