Բաժիններ՝

52-ամյա տղամարդը հարևանի տնից պահարաններ էր գողացել

Նոյեմբերի 4-ին Կումայրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Չերնիշևսկու փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ հարևանի տնից գողացել է պահարաններ, որոնք պատրաստվում է վաճառել: Հետագա միջոցառումներով ճշտվեց, որ հարևանի տունը երկար ժամանակ անբնակ է, և գողությունը կատարվել էր սեպտեմբերի սկզբներին:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ խոստովանեց, որ մոտ երկու ամիս առաջ բացել էր հարևանի տան պատուհանը և գողացել երկու պահարան, որոնցից մեկն արդեն վաճառել էր, իսկ երկրորդն իր տանն է:

Տուժած քաղաքացուց ընդունվել է հաղորդում: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս